ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անհեթեթ իրավիճակ

Անհեթեթ իրավիճակ
12.08.2026 | 12:03

Երբ բնակիչները տրանսպորտի ուղեվարձը չէին վճարում, այն նորմալ աշխատում էր:

Երբ բնակիչները սկսեցին վճարել տրանսպորտի ուղեվարձը, այն սկսեց չաշխատել:

Այդպիսին է կյանքը. եթե առանց աշխատանքի հնարավոր է գումար աշխատել, ապա աշխատանքն իմաստազրկվում է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5699

Մեկնաբանություններ